ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 100 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԱՒԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ 312<br /> ՄԱՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 100 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԱՒԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ 312
ՄԱՐԴ

  • 28-09-2007 15:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, որը նշւում է նաեւ Հայաստանում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչութեան պետ Ջեմմա Բաղդասարեանը, այդ օրը հանրապետութիւնում գործող տուն-ինտերնատներում կանցկացուեն տօնական միջոցառումներ, իսկ հոկտեմբերի 2-ին Առնօ Բաբաջանեանի համերգասրահում տեղի կունենայ տօնական միջոցառում: Նա տեղեկացրեց, որ հանրապետութիւնում գործում են 3 ոչ պետական եւ 4 պետական տուն-ինտերնատներ, որտեղ ընդհանուր առմամբ ապրում են 1100 տարեցներ: Ջ.Բաղդասարեանը նշեց, որ Հայաստանը դասւում է ծերացող երկրների շարքին, քանի որ հանրապետութեան բնակչութեան 12,7%-ի կամ մօտ 408 հազարի տարիքը 65-ից բարձր է: Իսկ 100 տարեկան եւ աւելի բարձր տարիքի անձանց թիւը 312 է, նրանցից ամենատարեց երկուսը 112 տարեկան են: Ջ.Բաղդասարեանը նշեց, որ հանրապետութիւնում ներկայումս բնակուող մօտ 35 հազար միայնակ տարեցներից 12,800 հազարը չունեն ժառանգներ: Վարչութեան պետի խօսքերով, նախարարութիւնը աշխատանքներ է իրականացնում տուն-ինտերնատների կենցաղայինն պայմանները բարելաւելու, տնային պայմաններում մատուցւող սոցիալական ծառայություները ընդլայլնելու ուղղութեամբ: Նշուեց, որ Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը Երեւան քաղաքում տնային պայմաններում սպասարկում է 1200 միայնակ ծերերի եւ հաշմանդամների, որոնց թիւը 2008թ.-ին 300-ով կաւելանա:
  -   Հասարակութիւն