ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՅԱՍՈՒՈ ՖՈՒԿՈՒԴԱՆ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՅԱՍՈՒՈ ՖՈՒԿՈՒԴԱՆ

  • 25-09-2007 16:02:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան նախագահ Յասուո Ֆուկուդան սեպտեմբերի 25-ին ընտրուել է երկրի վարչապետի պաշտօնում: Նրա օգտին են քուէարկել խորհրդարանի ստորին պալատի պատգամաւորների մեծ մասը, որտեղ գերակշռում են լիբերալ-դեմոկրատները եւ նրանց դաշնակից պատգամաւորները «Կոմեյտո» ցենտրիստական կուսակցութիւնից: Վարչապետի ընտրութեան ժամանակ խորհրդարանի ստորին պալատը առաւելութիւն ունի վերին պալատի նկատմամբ: Սպասւում է, որ օրուայ ընթացքում վարչապետը կյայտարարի իր կառավարութեան կազմի մասին: Յիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ 53-ամեայ Սինձո Աբեն հրաժարական էր տուել սեպտեմբերի 12-ին, որից յետոյ հյուծվածության ախտանիշներով տեղափոխուել էր հիւանդանոց: Աբեն ճապոնական կառավարութիւնը գլխաւորում էր 2006 թուականի սեպտեմբերի 26-ից:
  -   Միջազգային