ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԸՆՏՐՎԵԼ ՅԱՍՈՒՈ ՖՈՒԿՈՒԴԱՆ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԸՆՏՐՎԵԼ ՅԱՍՈՒՈ ՖՈՒԿՈՒԴԱՆ

  • 25-09-2007 16:02:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Յասուո Ֆուկուդան սեպտեմբերի 25-ին ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում: Նրա օգտին են քվեարկել խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը, որտեղ գերակշռում են լիբերալ-դեմոկրատները եւ նրանց դաշնակից պատգամավորները «Կոմեյտո» ցենտրիստական կուսակցությունից: Վարչապետի ընտրության ժամանակ խորհրդարանի ստորին պալատը առավելություն ունի վերին պալատի նկատմամբ: Սպասվում է, որ օրվա ընթացքում վարչապետը կհայտարարի իր կառավարության կազմի մասին: Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ 53-ամյա Սինձո Աբեն հրաժարական էր տվել սեպտեմբերի 12-ին, որից հետո հյուծվածության ախտանիշներով տեղափոխվել էր հիվանդանոց: Աբեն ճապոնական կառավարությունը գլխավորում էր 2006 թվականի սեպտեմբերի 26-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play