ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՈՒԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ<br />


ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՈՒԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

  • 24-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայ երկու տարուայ ընթացքում Դիլիջանի մերձակայքում կկառուցուի երիտասարդական ճամբար: Ըստ ռուսաստանեան «Տրոյկա Դիալոգ» հոլդինգի հիմնադիր եւ նախագահ Ռուբէն Վարդանեանի, ճամբարի շինարարութեան նախագիծը մշակtyել է «Հայաստան - 2020» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացմանը մասնակցում է նաեւ «Ամերիա» խորհրդատուական եւ աուդիտորական ընկերութեան տնօրէն Անդրեյ Մկրտչեանը: Լ.Վարդանեանի խօսքերով, ծրագրի շրջանակներում ստեղծուել է «Երեւան» ամսագիրը, Մոսկուայում կանգնեցուել է դուդուկին նուիրուած արձանը, հայերէն հրատարակւում են համաշխարհային գրականութեան լաւագոյն գործերը, ռուսերէն եւ այլ լեզուներով` հայ գրականութեան վարպետների գործերը: «Այդ ամէնը շատ կարեւոր է այն միջավայրի ստեղծման համար, որը յատկապէս հայ եւ այլազգի երիտասարդներին կընձեռի Հայաստանի մասին աւելին իմանալու հնարաւորութիւն»,- գտնում է Ռ.Վարդանեանը:
  -   Հասարակութիւն