ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ<br />


ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

  • 24-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկա երկու տարվա ընթացքում Դիլիջանի մերձակայքում կկառուցվի երիտասարդական ճամբար: Ըստ ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» հոլդինգի հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Վարդանյանի, ճամբարի շինարարության նախագիծը մշակվել է «Հայաստան - 2020» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացմանը մասնակցում է նաեւ «Ամերիա» խորհրդատվական եւ աուդիտորական ընկերության տնօրեն Անդրեյ Մկրտչյանը: Լ.Վարդանյանի խոսքերով, ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Երեւան» ամսագիրը, Մոսկվայում կանգնեցվել է դուդուկին նվիրված արձանը, հայերեն հրատարակվում են համաշխարհային գրականության լավագույն գործերը, ռուսերեն եւ այլ լեզուներով` հայ գրականության վարպետների գործերը: «Այդ ամենը շատ կարեւոր է այն միջավայրի ստեղծման համար, որը հատկապես հայ եւ այլազգի երիտասարդներին կընձեռի Հայաստանի մասին ավելին իմանալու հնարավորություն»,- գտնում է Ռ.Վարդանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play