ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՅ ՄԻ<br /> ՇԱՐՔ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ<br />


ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՅ ՄԻ
ՇԱՐՔ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ

  • 19-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յակոբ Պարոնյան Կատակերգութիւն ըստ «Մեծապատիւ մուրացկանների» ներկայացմամբ սեպտեմբերի 22-ին կմեկնարկի Հրաչեա Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի հերթական թատերաշրջանը: Ներկայացումը նուիրւում է դրամատիկցիների` ԱՄՆ-ում բնակուող գործընկերոջ` դերասան Լեւոն Շարաֆյանի ծննդեան 60-ամեակին, ով արդէն Երեւանում է եւ կմասնակցի ներկայացմանը: Այս մասին սեպտեմբերի 19-ին մամլոյ ասուլիսում յայտնեց թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Խանդիկեանը: Ա.Խանդիկեանը նշեց, որ հայ թատրոնն այսօր դերասանի խնդիր ունի: «Վերջին «ԱՐՄՄՈՆՕ» թատերական միջազգային փառատոնի դահլիճում կհանդիպեիր ուսանողի, բարեկամի եւ ծանոթի, բայց ոչ` դերասանի: Դերասանին իր բեմից զատ այլ բեմեր եւ ներկայացումներ հետաքրքիր չեն»,- համոզուած է Ա.Խանդիկեանը: Ա.Խանդիկեանը յայտնեց նաեւ, որ ներկայումս ընթանում են Ստանիսլավ Ստրատիեւի «Մաքսիմալիստը» պիեսի բեմադրութեան փորձերը. պրեմիերան կկայանայ հոկտեմբերի 13-ին: Բացի այդ, այս պահին թատրոնում բեմադրութեան է պատրաստւում գրող-դրամատուրգ Գուրգէն Խանջեանի «Ձայն լռութեան» կամ «6-րդ պատվիրան» պիեսը:
  -   Մշակոյթ