2008 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ<br />


2008 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ

  • 17-09-2007 14:14:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թուականին նախատեսւում է Հայաստանում առաջին անգամ կառավարական մակարդակով անցկացնել Իրանի մշակոյթի օրեր: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Յասմիկ Պողոսեանի խօսքերով, այս պայմանավորվածությունը ձեռք է բերուել սեպտեմբերի սկզբին, երբ հայկական պատուիրակութիւնը, իրանական կողմի հրաւէրով, մասնակցել է Թեհրանում կայացած 120 չմիավորված երկրների նախաձեռնութեամբ անցկացուած Մարդու իրաւունքներին եւ մշակոյթային բազմազանութեանը նուիրուած խորհրդաժողովին: Խորհրդաժողովի աւարտին Թեհրանում հիմնադրուել է Մշակոյթային բազմազանութեան կենտրոն: Մշակոյթի նախարարը նշեց, որ Հայաստանում բազմիցս կազամակերպվել են իրանական մշակոյթին նուիրուած միջոցառումներ, սակայն պետական մակարդակով Իրանի մշակոյթի օրեր երբեւէ չեն անցկացուել: «Ուստի Թեհրանում Իրանի մշակոյթի նախարարի հետ պայմանաւորուեցինք կազամկերպել այդ անհրաժեշտ մշակոյթային միջոցառումը»,- ասաց նա: Նախարարի խօսքով, չնայած, որ այս տարի աւարտուել է Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակոյթային համագործակցութեան պայմանագրի ժամկէտը, սակայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սպասւում է իրականական պատուիրակութեան այց Երեւան, որի ժամանակ կստորագրուի նոր պայմանագիր, եւ կորոշուի Իրանի մշակոյթի օրերի անցկացման յստակ ժամանակացոյցը:
  -   Մշակոյթ