ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆԵԼ Է ԶՈՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԻՐԱՔՅԱՆ ԲԱՍՐԱՅԻՑ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆԵԼ Է ԶՈՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԻՐԱՔՅԱՆ ԲԱՍՐԱՅԻՑ

  • 03-09-2007 18:10:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական զորահրամանատարությունը սեպտեմբերի 3-ին յայտարարել է հարավիրաքյան Բասրա քաղաքից իր զօրքերի դուրսբերումն աւարտելու մասին: «Թագաւորութեան վերջին 500 զինծառայողները քաղաքի կենտրոնի նախագահական պալատից վերատեղակայուել են Բասրային մերձակայ օդանավակայանի տարածքում գտնուող Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազայում»,- ասւում է զինվորականների յայտարարութեյան մէջ: Բասրայից բրիտանական զօրքերի դուրս բերման վերջին, աւարտական փուլը, որտեղ նրանք տեղակայվել էին 2003-ին Իրաքում պատերազմն սկսուելուց յետոյ, սկսուել է կիրակի առաւօտեան եւ աւարտուել 24 ժամում: Առաջիկայում կկայանայ քաղաքի վերահսկողութեան ձեւական փոխանցումը իրաքցի զինծառայողներին, սակայն Իրաքի բանակի զինվորները արդէն Բասրայի վրայ ծածանել են ազգային դրոշը: Որեւէ միջադէպ զօրքերի դուրսբերման ընթացքում չի գրանցուել, ամէն ինչ անցել է հանգիստ: Իրաքից բրիտանական զօրքերի վերջնական դուրսբերման հեռանկարը հարուցում է լուրջ մտավախութիւն եւ Վաշինգտոնում: Վերջին մէկ տարում զորակազմը 7200-ից կրճատուել է մինչեւ 5500 մարդու: Ըստ Լոնդոնից ստացւող հաղորդումների, Իրաքից զօրքերի վերջնական դուրս բերման ժամկէտների մասին որոշում դեռ չի ընդունուել, սակայն վարչապետ Գ. Բրաունը հակուած է փոխելու գործողութեան բնոյթը եւ «մարտական գործողութիւններից» անցնելու «դիտարկման առաքելութեան»: Այս տարուայ սկզբից բրիտանական զորակազմը Իրաքում ամենածանր կորուստներն է ունենում քառամյա ողջ ժամանակամիջոցում` 41 մարդ սպանուած եւ մօտ 60 տուժած: Վերջին երկու ամիսներին օդանավակայանին եւ բրիտանացիների վերջին ամրացման շրջանին` Պալատին աւելի քան 300 հրթիռա-ականանետային հարուած է հասցուել:
  -   Միջազգային