ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԶՎԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ<br /> ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ 2008 Թ.-Ի ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԶՎԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ 2008 Թ.-Ի ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ

  • 23-08-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 23-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել զբաղվածության կարգաւորման 2008թ.-ի պետական ծրագրի եւ միջոցառումների ցանկի նախագծերին: Ծրագիրը մշակtyել է «Բնակչութեան զբաղվածության եւ գործազրկութեան դէպքում սոցիալական պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքին համապատասխան, ինչպէս նաեւ բխում է ՀՀ կառավարութեան կողմից 2003թ. ընդունուած եւ 2004թ. վերանայուած Աղքատութեան յաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրուած դրույթներից: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, ծրագրի նպատակն է բնակչութեան լրիւ եւ արդիւնաւէտ զբաղվածության ապահովման պայմանների ստեղծմանն ուղղուած միջոցառումների իրականացումը: Ծրագրի համաձայն, զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներից են աշխատաշուկայի իրավիճակի վերաբերեալ տուեալների հաւաքագրումը, տնտեսութեան մէջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակութեան բարձրացումը, երիտասարդների զբաղվածության ծաւալների մեծացումը, զբաղվածության ծրագրերի նպատակաուղղումը տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմմանը, ոլորտին վերաբերող օրէնսդրութեան կատարելագործումը եւ այլն:
  -   Հասարակութիւն