ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՍՊԱՌՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ<br /> ԳՏՆՒՈՒՄ<br />


ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՍՊԱՌՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ
ԳՏՆՒՈՒՄ

  • 23-07-2007 20:20:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական բանակի հրամանատարը նախազգուշացրել է, որ զինվորականների ռեսուրսները գտնւում են եզրագծին: Գաղտնի փաստաթղթում, որ յայտնուել է «Դեյլի թելեգրաֆ» թերթի տրամադրության տակ, գեներալ Ռիչարդ Դաննաթը դրա պատճառը տեսնում է Աֆղանստանի եւ Իրաքի գործողութիւններին բրիտանական զինվորականների մասնակցութեան մէջ: Ըստ գեներալի, զինվորականները գրեթէ ի վիճակի չեն արձագանքելու երկրի ներսում իրադրութեան անսպասելի զարգացմանը կամ արտասահման արտակարգ գործուղման անհրաժեշտութեանը: Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչը խօստովանել է, որ զորքերին հարկ է լինում աշխատել միանգամից մի քանի ճակատով, սակայն միեւնոյն ժամանակ նա նշել է, որ ներկայ վիճակը վերահսկողութիւնից դուրս է եկել: Ըստ որոշ գնահատումների, զինվորականների տրամադրության տակ կայ ընդամէնը մէկ գումարտակ` մօտաւորապէես 500 մարդով, Մեծ Բրիտանիայի ներսում ահաբեկչական յարձակման դէպքում օգտագործելու կամ արտասահման ուղարկելու համար: Բի-բի-սիի պաշտպանութեան հարցերով թղթակիցը նշում է, որ այդ զեկոյցը եւս մի նախազգուշացում է բրիտանական հրամանատարութեան կողմից, որ բանակը ի վիճակի չէ անորոշ երկար ժամանակով պահպանել մարտական ակտիւութիւնը Իրաքում եւ Աֆղանստանում:
  -   Միջազգային