Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. ԿԻՆՈՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՎ<br /> ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԶՕՐ «ԶԵՆՔՆ» Է<br />


Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. ԿԻՆՈՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՎ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԶՕՐ «ԶԵՆՔՆ» Է

  • 12-07-2007 20:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում Երեւանում անցկացուած «Տարածաշրջանային համատեղ կինոարտադրություն» ֆորումը յուլիսի 12-ին ամփոփեց արդիւնքները. Հյուբերտ Բալսի հիմնադրամի սահմանած մրցանակին արժանացավ վրացի երիտասարդ ռեժիսոր Գէորգի Չալաուրիի «Սուսա» կինոնկարը` ստանալով դիպլոմ եւ 5000 եւրօ դրամական պագեւ: Ֆորումի երկրորդ մրցանակին արժանացավ հայաստանցի ռեժիսոր Վարդան Յովհաննիսեանը` «Լարախաղացները» ֆիլմի համար: Մրացանակային 5000 եվրոն տրուեց Հայկական կինոկենտրոնի եւ Կինոյի զարգացման «Ոսկէ ծիրան» հիմնադրամի կողմից: Ինչպէս նշեց փառատոնի գեղարուեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեյանը, այս տարի ֆորումին մասնակցում էին ադրբեջանցի, վրացի, թուրք, հայ, ռուս եւ այլ ազգեր ներկայացնող ռեժիսորների 30 ֆիլմեր: Հաձնաժողովը դրանցից ընտրել էր միայն 12-ը: Ս.Յարութիւնեանի խօսքերով, ֆորումն անցկացւում է «Ռեժիսորներ առանց սահմանների» եւրոպական ծրագրի շրջանակներում եւ նպատակ ունի կինոարուեստի միջոցով աջակցել տարածաշրջանային համագործակցութեանն ու խաղաղութեանը, քանի որ այսօր կինոն ամենալաւ «զենքն» է` խաղաղութեան պայքարի ու հաստատման համար: Այս ծրագիրը հիմնադրուել է պարսիկ ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնութեամբ: Ֆորումի մասնակիցների թւում են Պուսանի միջազգային կինոփառատօնի նախագահ կիմ Դոնգ-Հոն, Հյուբերտ Բալսի հիմնադրամի տնօրէն Բիանկա Տաալը, Եվրախորհրդի «Euroimages»-ի գործադիր քարտուղար Յան Վանդիերենդոկը, Համաշխարհային կինոյի հիմնադրամի տնօրէն Նիկոլայ Նիկիտինը, Սինե-Ռեջիոյի գլխաւոր քարտուղար Շարլոտ Ափելգրեն եւ այլք:
  -   Մշակոյթ