Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԿԻՆՈՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ<br /> ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԶՈՐ «ԶԵՆՔՆ» Է<br />


Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԿԻՆՈՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԶՈՐ «ԶԵՆՔՆ» Է

  • 12-07-2007 20:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երեւանում անցկացված «Տարածաշրջանային համատեղ կինոարտադրություն» ֆորումը հուլիսի 12-ին ամփոփեց արդյունքները. Հյուբերտ Բալսի հիմնադրամի սահմանած մրցանակին արժանացավ վրացի երիտասարդ ռեժիսոր Գեորգի Չալաուրիի «Սուսա» կինոնկարը` ստանալով դիպլոմ եւ 5000 եվրո դրամական պագեւ: Ֆորումի երկրորդ մրցանակին արժանացավ հայաստանցի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը` «Լարախաղացները» ֆիլմի համար: Մրացանակային 5000 եվրոն տրվեց Հայկական կինոկենտրոնի եւ Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի կողմից: Ինչպես նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, այս տարի ֆորումին մասնակցում էին ադրբեջանցի, վրացի, թուրք, հայ, ռուս եւ այլ ազգեր ներկայացնող ռեժիսորների 30 ֆիլմեր: Հաձնաժողովը դրանցից ընտրել էր միայն 12-ը: Ս.Հարությունյանի խոսքերով, ֆորումն անցկացվում է «Ռեժիսորներ առանց սահմանների» եվրոպական ծրագրի շրջանակներում եւ նպատակ ունի կինոարվեստի միջոցով աջակցել տարածաշրջանային համագործակցությանն ու խաղաղությանը, քանի որ այսօր կինոն ամենալավ «զենքն» է` խաղաղության պայքարի ու հաստատման համար: Այս ծրագիրը հիմնադրվել է պարսիկ ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնությամբ: Ֆորումի մասնակիցների թվում են Պուսանի միջազգային կինոփառատոնի նախագահ ԿԻմ Դոնգ-Հոն, Հյուբերտ Բալսի հիմնադրամի տնօրեն Բիանկա Տաալը, Եվրախորհրդի «Euroimages»-ի գործադիր քարտուղար Յան Վանդիերենդոկը, Համաշխարհային կինոյի հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Նիկիտինը, Սինե-Ռեջիոյի գլխավոր քարտուղար Շարլոտ Ափելգրեն եւ այլք:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play