«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ<br /> ԸՆԴԳՐԿՈՒԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍՏԵՂԾՈՒԱԾ ՖԻԼՄԵՐԻ ԼԱՒԱԳՈՅՆ<br /> ՆՄՈՒՇՆԵՐԸ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԸՆԴԳՐԿՈՒԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍՏԵՂԾՈՒԱԾ ՖԻԼՄԵՐԻ ԼԱՒԱԳՈՅՆ
ՆՄՈՒՇՆԵՐԸ

  • 27-06-2007 20:27:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 9-14-ը կայանալիք «Ոսկէ ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատօնը կմեկնարկի իտալացի անուանի ռեժիսորներ Վիտորիո եւ Պաոլո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարկը» ֆիլմի ցուցադրությամբ: Այն կեզրափակուի Անդրեյ Զվյագինցեւի «Արտաքսում» կինոնկարի ցուցադրությամբ, որը Կանի փառատոնում արժանացել է մրցանակի` տղամարդու լաւագոյն դերակատարման համար: Այս ֆիլմը նկարահանուել է Վիլեամ Սարոեանի գործերի հիման վրայ: Ինչպէս յունիսի 27-ի մամլոյ ասուլիսում նշեց փառատոնի ծրագրերի տնօրէն, կինոգետ Միքայէլ Ստամբոլցեանը, փառատոնի միջազգային մրցութային երկու` խաղարկային եւ վաւերագրական ծրագրերում ընդգրկուած են վերջին 1-2 տարիներին ստեղծուած լաւագոյն եւ մրցանակակիր ֆիլմերը: Այդ ֆիլմերը մշակոյթային արժէք ներկայացնող գործեր են, որոնք Հայաստան են բերւում միայն մէկ նպատակով` ցուցադրելու եւ ծանօթացնելու կինոհանդիսատեսին ու կինոարուեստի սիրահարներին կինոլեզվի ու կինոմտածողութեան լաւագոյն նմուշների հետ: Խաղարկային բաժնում այս տարի կներկայացուի 10 ֆիլմ, որոնց գերակշիռ մասը Կանի կինոփառատօնում արժանացել է տարբեր մրցանակների: Իսկ վաւերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում կներկայացուի 14 կինոնկար: Մ.Ստամբոլցեանը նշեց նաեւ, որ այս տարի միջազգային մրցութային ծրագրերի ժիւրիի կազմում կընդգրկուեն հայ կինոգործիչներ: Մ.Ստամբոլցեանի խօսքերով, այս տարի փառատոնը կունենայ եւս մէկ նոր ծրագիր` «Նոր հայկական կինո», ուր ընդգրկուած են դեռեւս չաւարտուած հայկական խաղարկային ֆիլմերը: Այս տարուայ նորություններից է նաեւ փառատոնի շրջանակներում ֆրանսիական 10 ֆիլմերի ցուցադրությունը: «Ոսկէ ծիրան»-ի հիմնադիր տնօրէն, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանի խօսքերով, կինոփառատօնի օրերին կանցկացուեն վարպետութեան դասեր` ճանաչուած կինոգործիչների կողմից, կկազմակերպուեն բազմաթիւ արտամրցութային ցուցադրություններ, հանդիպումներ կինոարտադրությանը աջակցող հիմնադրամների նախագահների եւ պրոդյուսերների հետ:
  -   Մշակոյթ