«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ը ԱՅՍ ԱՇՆԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ
ԹՈՂԱՐԿՄԱՆԸ
22-06-2007 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատբանկ»-ը
պատրաստւում է փակ բաժնետիրականից վերակազմաւորուել բաց
բաժնետիրական ընկերութեան եւ կատարել բաժնետոմսերի առաջնային
տեղաբաշխում: Այս մասին յունիսի 22-ի ասուլիսում յայտնեց բանկի
գործադիր տնօրէն Աշոտ Օսիպյանը: Նա նշեէ, որ բանկն այս աշնանը
պատրաստ կլինի բաժնետոմսերի առաջին թողարկմանը:
Ա.Օսիպյանը յիշեցրեց, որ «Արարատբանկ»-ը 2007թ.-ի մայիսին
աւարտել է 250 մլն դրամ (մօտ 714 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր
արժողութեամբ 10 հազար կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը եւ այն
ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում: