ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏԵԱՆ. «ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱՅ<br /> ԱՒԱՆԴԱԿԱՆ»<br />


ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏԵԱՆ. «ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱՅ
ԱՒԱՆԴԱԿԱՆ»

  • 21-06-2007 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջերմուկում յունիսի 24-ից յուլիսի 3-ը կանցկացուի շախմատի միջազգային պատանեկան 2-րդ մրցաշարը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի շախմատի հանրապետական ակադեմիան է: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ակադեսիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտեանը: Ըստ նրա, նախատեսւում է մրցաշարը դարձնել աւանդական, Հայաստանի պատանի շախմատիստների համար հնարաւորութիւն ստեղծել շփուելու տարբեր երկրների շախմատային դպրոցների ներկայացուցիչների հետ, հարստացնել մրցափորձը: «Առողջարանային քաղաքներում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման բազմաթիւ օրինակներ կան: Ուզում ենք, որ Ջերմուկը նույնպես շախմատի շնորհիւ ճանաչում ստանայ աշխարհում»,- ասաց Ս.Լպուտեանը:
  -   Սպորտ