ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՒՂՂԱԹԻՌՈՒՄ ԵՆ ԳՏՆՈՒԵԼ ՀՀ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՒՂՂԱԹԻՌՈՒՄ ԵՆ ԳՏՆՈՒԵԼ ՀՀ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

  • 11-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍԻՍԻԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 9-ի ժամը 09:40-ին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեանը պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռը, Սիւնիքի մարզի տարածքում քաղաքացիական պատվեր կատարելու ժամանակ, Սիսիան քաղաքից 12 կմ հիւսիս-արեւելք ընկած տարածքում կատարել է հարկադիր վայրէջք եւ վայրեջքի պահին քամու պոռթքումից շրջվել է աջ կողքի վրայ: Պատահարի հետեւանքով օդաչու, կապիտան Արտյոմ Թրաբզանյանը (1977թ. ծնուած) ստացել է գանգուղեղի ու ձախ թոքի վնասուածք եւ տեղափոխուել Երեւանի կենտրոնական հոսպիտալ: Ուղեւորներից ՀՀ էներգետիկայի փոխնախարար, Արեգ Գալստեանը (1956թ. ծնուած) ներքին որովայնային արյունահոսությամբ տեղափոխուել է Սիսիանի հոսպիտալ, միւս ուղեւորները ստացել են թեթեւ քերծվածքներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Փրկարարական ծառայութիւնից, ուղղաթիռում է գտնուել նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը, որը վնասուածքներ չի ստացել: Ըստ բժիշկների` Ա.Գալստեանի եւ Ա.Թրաբզանյանի վիճակը միջին ծանրութեան է:
  -   Հասարակութիւն