ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՄՕՏ 29<br /> ՄԼՆ ԴՈԼԱՐԻ 113 ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, ԱՅԴ ԹՒՈՒՄ 12-Ը`<br /> ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՄՕՏ 29
ՄԼՆ ԴՈԼԱՐԻ 113 ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, ԱՅԴ ԹՒՈՒՄ 12-Ը`
ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ

  • 30-05-2007 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գիտնականների կողմից Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ՄԳՏԿ) են ներկայացուել աւելի քան 360 նախագծեր ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, էկոլոգիայի, տեղեկատուական եւ հաղորդակցման համակարգերի, նիւթաբանութեան, սարքաշինության, ոչ միջուկային էներգետիկայի բնագաւառներում գիտական մշակումներ իրականացնելու վերաբերեալ: Ֆինանսաւկորում են ստացել 113 նախագծեր` 28,67 մլն դոլար գումարի չափով, որոնցից 12-ը գործընկերային նախագծեր են: Ֆինանսաւորուել է նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի գիտնականների կողմից ներկայացուած 1 համատեղ նախագիծ, եւս 3 նախագիծ` Հայաստանի եւ Վրաստանի գիտնականների կողմից եւ 7 նախագիծ` Հայաստանի եւ Ռուսաստանի գիտնականների կողմից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայութիւնից, ՄԳՏԿ-ի նախագծերում ընդհանուր առմամբ ընդգրկուած են 1150 հայ գիտնականներ եւ մասնագէտներ: Իսկ նախագծերի իրականացման համար ձեռք են բերուել աւելի քան 1,9 մլն ԱՄՆ դոլարի նիւթեր եւ սարքաւորումներ: Հայաստանը ՄԳՏԿ-ի Հիմնադիր համաձայնագրին միացել է 1994թ.-ին: ՄԳՏԿ-ն միջկառավարական կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1992թ.-ին` Եվրախորհրդի, Ռուսաստանի Դաշնութեան, Միացեալ Նահանգների եւ Ճապոնիայի միջեւ փոխադարձ համաձայնութեան հիման վրայ: Կորեայի Հանրապետութիւնը, Կանադան, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը նույնպես միացել են ՄԳՏԿ-ի Հիմնադիր համաձայնագրին: Կենտրոնի գործունէութիւնն ու ծրագրերն ուղղուած են զանգվածային ոչնչացման զէնքի արտադրութեան չտարածմանն աջակցելուն: ՄԳՏԿ-ի Կառավարիչների խորհրդի վերջին` 42-րդ, նստաշրջանում (30-ը մարտի, 2007թ.) հաստատուել են 22 նոր ծրագրեր աւելի քան 1,3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ, ինչպէս նաեւ` 4,6 միլիոն եւրօ է յատկացուել Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում եւ Ղրղզստանում ծաւալուած գործունէութեան ընդլայնման համար:
  -   Հասարակութիւն