Երեւանի խմելու ջրի պաշարների 35%-ը վտանգուած է,- ասում է «Էկոլուրի» նախագահը


Երեւանի խմելու ջրի պաշարների 35%-ը վտանգուած է,- ասում է «Էկոլուրի» նախագահը

  • 07-07-2011 17:31:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հրազդանի եւ Աբովեանի երկաթի հանքավայրերի շահագործումից առաջացած թափօնները մուտք են գործում տեղի ջրաղբիւրներ, ինչից տուժում են նաեւ Երեւանի ջրային պաշարները։ Այս մասին յուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց «Էկոլուր» հասարակական կազմակերպութեան նախագահ Ինգա Զառաֆեանը։ Նա յատկապէս առանձնացրեց Սոթքի ոսկու հանքավայրը, որի թափօնները լցւում են Սեւանայ լիճ, Շահումեանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որի թափօններում սնդիկի պարունակութիւնը գերազանցում է սահմանային թոյլատրելի կ'ոնցենտրացիան, ինչպէս նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման արդիւնաբերական թափօններից աղտոտուած Զանգեզուրը, որտեղ մետաղային հանքավայրերից տարեկան արդիւնահանւում է 14 մլն տոննա հանքանիւթ (առաջիկայում արդիւնահանուող հանքանիւթի ծաւալը կը հասնի 20 մլն տոննայի): «Սիւնիքում բնակիչները իրենց անասունների համար խոտի եւ ջրի պաշարները հայթհայթում են վնաս չկրած մօտակայ գիւղերից, սակայն նոյն համայնքի որոշ անասնապահներ օգտւում են տեղի ջրից»,- ասաց է Ի.Զառաֆեանը: Նրա խօսքերով, հանք շահագործողները տեղի բնակչութեանը յաճախ «մխիթարում են» այն հանգամանքով, որ հանքի շահագործման արդիւնքում բացւում են նոր աշխատատեղեր։ Եւ հաշուի չի առնւում այն հանգամանքը, որ նոյն հանքի շահագործման պատճառով բնակիչները ստիպուած են իրենց հողատարածքները չնչին գումարներով վաճառել հանքը շահագործողներին:
  -   Տնտեսութիւն