Երեւանի խմելու ջրի պաշարների 35%-ը վտանգված է,- ասում է «Էկոլուրի» նախագահը <br />


Երեւանի խմելու ջրի պաշարների 35%-ը վտանգված է,- ասում է «Էկոլուրի» նախագահը

  • 07-07-2011 17:31:27   | Հայաստան  |  Տնտեսություն
Հրազդանի եւ Աբովյանի երկաթի հանքավայրերի շահագործումից առաջացած թափոնները մուտք են գործում տեղի ջրաղբյուրներ, ինչից տուժում են նաեւ Երեւանի ջրային պաշարները։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։ Նա հատկապես առանձնացրեց Սոթքի ոսկու հանքավայրը, որի թափոնները լցվում են Սեւանա լիճ, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որի թափոններում սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման արդյունաբերական թափոններից աղտոտված Զանգեզուրը, որտեղ մետաղային հանքավայրերից տարեկան արդյունահանվում է 14 մլն տոննա հանքանյութ (առաջիկայում արդյունահանվող հանքանյութի ծավալը կհասնի 20 մլն տոննայի): «Սյունիքում բնակիչները իրենց անասունների համար խոտի եւ ջրի պաշարները հայթհայթում են վնաս չկրած մոտակա գյուղերից, սակայն նույն համայնքի որոշ անասնապահներ օգտվում են տեղի ջրից»,- ասաց է Ի.Զառաֆյանը: Նրա խոսքերով, հանք շահագործողները տեղի բնակչությանը հաճախ «մխիթարում են» այն հանգամանքով, որ հանքի շահագործման արդյունքում բացվում են նոր աշխատատեղեր։ Եվ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ նույն հանքի շահագործման պատճառով բնակիչները ստիպված են իրենց հողատարածքները չնչին գումարներով վաճառել հանքը շահագործողներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play