ԿԻՐԳԻԶԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ ԱՄԵՐԻԿԵԱՆ
ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
21-05-2007 22:02:00 | | Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիրգիզիայում ստեղծուել է
շարժում, որը պայքարելու է պետութեան տարածքից ամերիկեան Մանաս
ռազմա-օդային բազայի դուրս բերման համար:
Այդ նախաձեռնութիւնը պատկանում է կումունիստներին, որոնք
յայտարարել են, թէ այդ հարցով բանակցութիւններ են վարում միւս
քաղաքական կուսակցութիւնների հետ:
Տեղեկութիւնների համաձայն` նոր շարժումը նպատակ ունի
կազմակերպել մի շարք բողոքի ակցիաներ եւ Կիրգիզիայից ամերիկայն
զինվորների դուրս բերմանը:
Նշենք, որ Մանաս ռազմա-օդային բազան ստեղծուել է 2001թ.
Աֆղանստանում իրականացyող գործողութիւններին օժանադակելու համար: