ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄԵԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ<br /> ՓՈՒԼԻ ԵՐԿՈՒ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՒԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄԵԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ
ՓՈՒԼԻ ԵՐԿՈՒ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՒԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 14-05-2007 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ին Երեւան վերադարձավ հրաձիգ Նորայր Բախտամեանը, որը մասնակցում էր մայիսի 2-12-ին Բանգկոկում անցկացուած հրաձգութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան հերթական փուլին: Օդամղիչ ատրճանակով 10 մ եւ 50 մ տարածութիւններում նա վաստակեց, համապատասխանաբար, 589 եւ 567 միաւոր եւ 2 դէպքում էլ գրաւեց 2-րդ տեղը: Մայիսի 28-ին Ն.Բախտամեանը Միւնխենում կմասնակցի աշխարհի գաւաթի խաղարկութեան յաջորդ փուլի մրցաշարին:
  -   Սպորտ