ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ<br /> ՓՈՒԼՈՒՄ 107 ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՒԵՑԻՆ 86 ԵՎ 88-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ
ՓՈՒԼՈՒՄ 107 ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՒԵՑԻՆ 86 ԵՎ 88-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 08-05-2007 17:15:00   |   |  Սպորտ
ՀՌՈՄ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 7-ին Իտալիայում աւարտուեց նետաձգութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցեցին 44 երկրների 304 մարզիկներ: «Օլիմպիկ» մրցաձեւում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Շահնազարեանը եւ Արշակ Պետրոսեանը: 107 մրցակիցների պայքարում Ա.Շահնազարեանը ճանաչուեց 86-րդը (1217 միաւոր), իսկ Ա.Պետրոսեանը` 88-րդը (1215 միաւոր): ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի հաւաքականի աւագ մարզիչ Բորիս Վասիլեանը, ինքը գոհ է իր սաների արդիւնքներից, քանի որ նախատեսել էր 80-100-րդ տեղերը: Աշխարհի գաւաթի խաղարկութեան 3-րդ փուլը կանցկացուի մայիսի 26-ից յունիսի 2-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:
  -   Սպորտ