ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ<br /> ՓՈՒԼՈՒՄ 107 ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՎԵՑԻՆ 86 ԵՎ 88-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ
ՓՈՒԼՈՒՄ 107 ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՎԵՑԻՆ 86 ԵՎ 88-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 08-05-2007 17:15:00   | Իտալիա  |  Սպորտ
ՀՌՈՄ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 7-ին Իտալիայում ավարտվեց նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցեցին 44 երկրների 304 մարզիկներ: «Օլիմպիկ» մրցաձեւում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Շահնազարյանը եւ Արշակ Պետրոսյանը: 107 մրցակիցների պայքարում Ա.Շահնազարյանը ճանաչվեց 86-րդը (1217 միավոր), իսկ Ա.Պետրոսյանը` 88-րդը (1215 միավոր): ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը, ինքը գոհ է իր սաների արդյունքներից, քանի որ նախատեսել էր 80-100-րդ տեղերը: Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը կանցկացվի մայիսի 26-ից հունիսի 2-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Նոյյան տապան  -   Սպորտ