ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՈՒԱՅ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ Է<br /> ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՈՒԱՅ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ Է
ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

  • 18-04-2007 17:00:00   |   |  Սպորտ
ՓԱՐԻԶ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզի «Բերսի» մարզապալատի սահադաշտում ապրիլի 14-ին կայացել է գալա համերգ` աշխարհի գեղասահքի տարբեր տարիների չեմպիոնների մասնակցութեամբ: Միջոցառման կազմակերպիչ Ֆրանսիայի եւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիաները, Ֆրանսիայի ԺԱՖ հայկական երիտասարդական միութիւնը հրաւիրել էին նաեւ Անաստասիա Գրեբյոնկինա - Վազգէն Ազրոյան պարային զույգին, որը իր վարպետութիւնը ցուցադրեց երգահան Արա Գեւորգեանի երաժշտութեան ուղեկցութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը, միջոցառումն անցկացուել է Ֆրանսիայում Հայաստանի տարուայ շրջանակներում::
  -   Սպորտ