ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 30-03-2007 15:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպութեան կողմից Լոռու մարզում իրականացyող «Արուեստը սահմաններ չունի» ծրագրի շրջանակներում մարտի 31-ին Վանաձորում կանցկացուի մարզային մշակոյթային փառատոն, որին կմասնակցեն նաեւ հաշմանդամները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կազմակերպութեան նախագահ Նունէ Պեպանեանը, ծրագրի շրջանակներում նախատեսւում է կազմակերպել նաեւ հաշմանդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս: Ն.Պեպանեանը նշեց, որ ծրագրի նպատակն է մշակոյթային միջոցառումների իրականացման միջոցով նպաստել հասարակությունում հաշմանդամների ինտեգրմանը: Ծրագիրն իրականացւում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրած 3 մլն 900 հազար դրամով (մօտ 10,8 հազ. ԱՄՆ դոլար): Ի դէեպ, Լոռու մարզում ապրում են 12,5 հազ. հաշմանդամներ:
  -   Հասարակութիւն