ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 30-03-2007 15:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվող «Արվեստը սահմաններ չունի» ծրագրի շրջանակներում մարտի 31-ին Վանաձորում կանցկացվի մարզային մշակութային փառատոն, որին կմասնակցեն նաեւ հաշմանդամները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության նախագահ Նունե Պեպանյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել նաեւ հաշմանդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Ն.Պեպանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումների իրականացման միջոցով նպաստել հասարակությունում հաշմանդամների ինտեգրմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրած 3 մլն 900 հազար դրամով (մոտ 10,8 հազ. ԱՄՆ դոլար): Ի դեպ, Լոռու մարզում ապրում են 12,5 հազ. հաշմանդամներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն