ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ 51,7%-Ը<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ 51,7%-Ը

  • 29-03-2007 14:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի յունվարի 1-ի դրութեամբ Հայաստանում ապրում էր 1 մլն 665 հազար 123 կին, ինչը կազմում է հանրապետութեան բնակչութեան ընդհանուր թուի 51,7%-ը: Նոյն օրուայ դրութեամբ կանանց ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրուել է Երեւանում` 53,3%, իսկ ամենացածրը Գեղարքունիքում` 49,7% տոկոս: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան Մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Կույումջյանը: Ըստ նրա, հանրապետութիւնում 2006թ.-ին նորածինների 46,4%-ը կազմել են աղջիկները: Կ.Կույումջյանը նշեց, որ թէեւ սովորաբար տղաներ աւելի շատ են ծնւում, սակայն նրանց շրջանում արձանագրւում է մահացութեան աւելի բարձր ցուցանիշ: Կ.Կույումջյանը նշեց նաեւ, որ կանանց կեանքի միջին տեւողությունը 2005թ.-ի տուեալներով կազմել է 76,5 տարեկան: Հանրապետութիւնում արձանագրուած մահերի 47,9%-ը բաժին է ընկնում կանանց: Դրանք հիմնականում պայմանաւորուած են արիւնատար համակարգի հիւանդութիւններով, նորագոյացություններով, էնդոկրին համակարգի, շնչառական օրգանների հիւանդութիւններով:
  -   Հասարակութիւն