ՌՈՄԱՆ ԱՄՈՅԵԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՌՈՄԱՆ ԱՄՈՅԵԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 16-03-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյեանը չի մասնակցի ապրիլի 18-ին Սոֆիայում մեկնարկելիք Եւրոպայի առաջնութեանը: Մարտի 15-ին մարզիկը ձախ անրակի մկանային կապանի վիրահատութեան է ենթարկուել: Սպորտային բժշկութեան եւ հակադոպինգային ծառայութեան հանրապետական կենտրոնի տնօրէն պրոֆեսոր Ռաֆայէլ Թորոյեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ վիրայատութիւնը կատարել է «Սուրբ Ներսէս» բժշկական կենտրոնի Սպորտային օրթոպեդիայի եւ վնասուածքաբանութեան բաժանմունքի վարիչ Հայկ Աւագեանը: Ռ.Ամոյեանը 1 շաբաթից կսկսի ընդհանուր ֆիզիկական պատրաստականութեան, իսկ 2 ամիս յետոյ նաեւ մասնագիտական պարապմունքները:
  -   Սպորտ