ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՕՐԵՐԻՆ ՍՊԱՍՒՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՕԴԻ<br /> ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՆՈՒԱԶՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՕՐԵՐԻՆ ՍՊԱՍՒՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՕԴԻ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՆՈՒԱԶՈՒՄ

  • 16-03-2007 18:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մարտի 17-ին սպասւում են տեղումներ, լեռնային, նախալեռնային եւ Արարատեան դաշտի նախալեռնային շրջաններում` ձեան տեսքով: Առանձին վայրերում սպասւում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Հայպետհիդրոմետ» վարչութեան Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի գլխաւոր մասնագէտ Գագիկ Սուրենեանը, առաջիկայ գիշերը օդի ջերմաստիճանը կնուազի 3-5, իսկ մարտի 17-ի ցերեկը` եւս 2-4 աստիճանով: Մարտի 18-ին տեղումներ չեն սպասւում, սակայն, եղանակի պարզեցմամբ պայմանաւորուած, օդի ջերմաստիճանը կնուազի եւս 2-4 աստիճանով: Մարտի 19-ին հանրապետութեան տարածքում կրկին կդիտվեն տեղումներ` առաւելապէս ձեան տեսքով: Մարտի 20-ին տեղումները կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանայ: Ամենացածր ջերմաստիճանը կգրանցուի մարտի 18-ի գիշերը: Այդ օրը լեռնային շրջաններում կլինի 15, Արարատեան դաշտում, ինչպէս նաեւ Երեւանում` 5 աստիճան ցուրտ:
  -   Հասարակութիւն