ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՕՐԵՐԻՆ ՍՊԱՍՒՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՕԴԻ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՆՈՒԱԶՈՒՄ
16-03-2007 18:05:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մարտի 17-ին
սպասւում են տեղումներ, լեռնային, նախալեռնային եւ Արարատեան դաշտի
նախալեռնային շրջաններում` ձեան տեսքով: Առանձին վայրերում
սպասւում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագութեամբ: Ինչպէս
«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Հայպետհիդրոմետ» վարչութեան
Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի գլխաւոր մասնագէտ Գագիկ
Սուրենեանը, առաջիկայ գիշերը օդի ջերմաստիճանը կնուազի 3-5, իսկ
մարտի 17-ի ցերեկը` եւս 2-4 աստիճանով: Մարտի 18-ին տեղումներ չեն
սպասւում, սակայն, եղանակի պարզեցմամբ պայմանաւորուած, օդի
ջերմաստիճանը կնուազի եւս 2-4 աստիճանով: Մարտի 19-ին
հանրապետութեան տարածքում կրկին կդիտվեն տեղումներ` առաւելապէս
ձեան տեսքով: Մարտի 20-ին տեղումները կդադարեն, իսկ օդի
ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանայ:
Ամենացածր ջերմաստիճանը կգրանցուի մարտի 18-ի գիշերը: Այդ օրը
լեռնային շրջաններում կլինի 15, Արարատեան դաշտում, ինչպէս նաեւ
Երեւանում` 5 աստիճան ցուրտ: