ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԲՊՄ-Ի ՄԻՋԵՒ ԿՆՔՈՒԵՑ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԲՊՄ-Ի ՄԻՋԵՒ ԿՆՔՈՒԵՑ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 06-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ բնապահպանութեան նախարար Վարդան Այվազեանը եւ Գերմանիայի բնութեան պահպանութեան միութեան (ԳԲՊՄ) ղեկավար Լեյֆ Միլլերը մարտի 6-ին ստորագրեցին համագործակցութեան համաձայնագիր: Ինչպէս նշեց Վ.Այվազեանը, ԳԲՊՄ-ի կողմից համագործակցութեան զարգացման հանդէպ պատասխանատւութիւնը կխթանի Հայաստանի շրջակայ միջավայրի պահպանութեան ոլորտում հայ-գերմանական համագործակցութեան նոր փուլը: Ըստ նրա, այսօր օրակարգում են հայկական մուֆլոնի պահպանութեան, որսագողության դէմ պայքարի կազմակերպման, էկոտուրիզմի զարգացման, Արարատեան դաշտավայրի ջրա-ճահճային տարածքների պահպանութեան բնապահպանական խնդիրները: ԳԲՊՄ-ի ղեկավար Լեյֆ Միլլերը նշեց, որ 26 հազար եւրօ կյատկացուի հայկական մուֆլոնի պահպանութեան ծրագրի իրականացման, իսկ 15 հազար եւրօ` Արարատեան դաշտավայրի ջրա-ճահճային տարածքների պահպանութեան համար: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Հայկե Ռենատե Փայչի խօսքերով, բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, եւ դրանք հնարաւոր է արդիւնաւէտ լուծել միայն հարեւան երկների հետ համատեղ: «Սա այն ոլորտն է, որտեղ կարող է լինել արդիւնաւէտ համագործակցութիւն Հայաստանի եւ հարեւան երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի, միջեւ»,- ասաց դեսպանը: Նշուեց նաեւ, որ 2008թ.-ին Գերմանիայում անցկացուելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանութեան կոնվենցիային նուիրուած գագաթաժողով, որին մասնակցելուն պատրաստուելու հարցում նախարարութեան աշխատակիցներին կաջակցի ԳԲՊՄ-ն:
  -   Հասարակութիւն