ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԹՕՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՍՒՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ՃԳՆԱԺԱՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԹՕՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՍՒՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՃԳՆԱԺԱՄ

  • 28-02-2007 15:13:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կենսաթօշակային համակարգում սպասւում է ֆինանսական ճգնաժամ: Այս մասին «ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականութեան հայեցակարգի» նախագծի փետրուարի 28-ի քննարկման ժամանակ յայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանեանը: Ըստ նրա, այսօր կենսաթոշակի են անցնում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնուածները, որոնց թիւը, բնականաբար, քիչ է: Ըստ նախարարի, կենսաթոշակառուների նման թուաքանակը կպահպանուի մինչեւ 2015թ.-ը, ինչից յետոյ կտրուկ կաւելանա կենսաթոշակի անցնողների թուաքանակը` պայմանաւորուած 50-60-ական թուականներին արձանագրուած ծննուդների աճով: Նշուեց նաեւ, որ բնակչութեան ծերացման ընթացքը, ծնելիութեան մակարդակի կտրուկը անկմամբ եւ աշխատանքային տարիքի բնակչութեան գերակշիռ էմիգրացիոն ակտիւութեամբ պայմանաւորուած, հետխորհրդային տարիներին մեծապէս արագացել է: Հայաստանում 2006թ.-ին կենսաթօշակային տարիքի բնակչութեան տեսակարար կշիռը 1990թ.-ի համեմատ աճել է 3,6%-ով` կազմելով 12,7%: Մինչդեռ ժողովրդագրական բնականոն զարգացման պայմաններում այս ցուցանիշը չպէտք է գերազանցի 9%-ը:
  -   Հասարակութիւն