ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԷՆԻ, «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»<br /> ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ԽԱՓԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆՆ<br /> Է ԵՂԵԼ<br />


ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԷՆԻ, «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ԽԱՓԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆՆ
Է ԵՂԵԼ

  • 23-02-2007 15:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 23-ին գրեթէ ամբողջութեամբ խափանվել էլ «Ազատութիւն» ռադիոկայանի երեւանեան խմբագրութեան պատրաստած առաւօտուայ լուրերի թողարկման հեռարձակումը: Սակայն, ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ռադիոկայանի երեւանեան բիւրոյի գլխաւոր խմբագիր Արմէն Դուլեանը, կատարուածը չպէտք է դիտարկել որպէս ռադիոկայանի հանդէպ իրականացyող ճնշողական քաղաքականութեան դրսեւորում, քանի որ, նրա խօսքերով, «Ազատութիւնը» ոչ ոքի համար «որեւէ վտանգ չի ներկայացնում»: Ըստ Հանրային ռադիոընկերության տնօրէն Արմէն Ամիրեանի պարզաբանման, եթերի խափանման պատճառը տեխնիկական խոտանն է եղել. վնասուել էր ձայնային ազդանշանները հաղորդող մալուխը: Միաժամանակ Ա.Դուլեանը չհերքեց «Հայկական ժամանակ» օրաթերթի այն տեղեկութիւնը, թէ 2005թ.-ի Սահմանադրական փոփոխութիւնների նախաշեմին «Ազատութիւնը» հետեւողականօրէն խլացվել է: «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը եւ այսօրուայ եթերի խափանման դէպքը նա որակեց որպէս «տարօրինակ զուգադիպություն»: Ա.Դուլյանի խօսքերով, «միշտ էլ ընտրութիւններին նախորդող օրերին քաղաքական իրավիճակը սրւում է»:
  -   Հասարակութիւն