ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»<br /> ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽԱՓԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆՆ<br /> Է ԵՂԵԼ<br />


ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»
ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽԱՓԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆՆ
Է ԵՂԵԼ

  • 23-02-2007 15:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 23-ին գրեթե ամբողջությամբ խափանվել էլ «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան խմբագրության պատրաստած առավոտվա լուրերի թողարկման հեռարձակումը: Սակայն, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ռադիոկայանի երեւանյան բյուրոյի գլխավոր խմբագիր Արմեն Դուլյանը, կատարվածը չպետք է դիտարկել որպես ռադիոկայանի հանդեպ իրականացվող ճնշողական քաղաքականության դրսեւորում, քանի որ, նրա խոսքերով, «Ազատությունը» ոչ ոքի համար «որեւէ վտանգ չի ներկայացնում»: Ըստ Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանի պարզաբանման, եթերի խափանման պատճառը տեխնիկական խոտանն է եղել. վնասվել էր ձայնային ազդանշանները հաղորդող մալուխը: Միաժամանակ Ա.Դուլյանը չհերքեց «Հայկական ժամանակ» օրաթերթի այն տեղեկությունը, թե 2005թ.-ի Սահմանադրական փոփոխությունների նախաշեմին «Ազատությունը» հետեւողականորեն խլացվել է: «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը եւ այսօրվա եթերի խափանման դեպքը նա որակեց որպես «տարօրինակ զուգադիպություն»: Ա.Դուլյանի խոսքերով, «միշտ էլ ընտրություններին նախորդող օրերին քաղաքական իրավիճակը սրվում է»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play