ՀՀ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ<br /> ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔԸ

  • 22-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 22-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «ՀՀ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւնների մասին» ԱԺ նախագահ Տիգրան Թորոսեանի հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, ՀՀ-ն ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպէս ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Երուսաղեմի եւ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնների նուիրապետական աթոռներով, եւ նրա բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Նախագծով, մասնաւորապէս, ամրագրւում է Եկեղեցու դերակատարութիւնը կրթական ոլորտում, նաեւ վերջինի բարեխնամ գործունէութեանը վերաբերող դրոյթներ: Այն նաեւ ամրագրում է, որ ՀՀ-ն ճանաչում է կառավարութեան եւ եկեղեցու միջեւ ստորագրուած համաձայնագրով սահմանուած կարգին համապատասխան եկեղեցու կողմից կանոնական ծեսով իրագործուած ամուսնութիւններն ու հռչակած ամուսնալուծությունները: Եկեղեցին իրաւունք ունի ստանալ նուիրատւութիւններ եւ ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաեւ ծիսական նշանակութեան առարկաների ու պարագաների արտադրութիւնն ու իրացումը: Նախագծով նաեւ ամրագրւում է, որ ՀՀ-ն ճանաչում է եկեղեցական խոստովանութեան գաղտնիութիւնը: Որպէս վկայ չի կարող հարցաքննուել եկեղեցու հոգեւորական խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան յայտնի են դարձել խոստովանութեան ժամանակ:
  -   Հասարակութիւն