ՀՀ ԱԺ-Ն ՓԵՏՐՈՒԱՐԻ 22-ի ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ 15 ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎ<br /> ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՓԵՏՐՈՒԱՐԻ 22-ի ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ 15 ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ

  • 22-02-2007 17:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 22-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց նախօրէին քննարկած 15 օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց մի մասով գործող օրենսդրութիւնը համապատասխանեցւում է սահմանադրական փոփոխություններին: 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունվեցին «ՀՀ եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու յարաբերութիւնների մասին», «Դատախազութեան մասին», «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին», «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարութեան աշխատանքների նկատմամբ հարկային արտօնութիւնների սահմանման մասին», «ՀՀ Դատական օրէնսգիրքն ուժի մէջ մտնելու մասին», «Աւիացիայի մասին» օրինագծերը: 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց «Սոցիալական ապահովութեան քարթերի մասին» օրէնքում եւ դրանից բխող մի շարք օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Վերջինիս ընդունումը պայմանաւորուած էր սոցիալական քարտերի կիրառումն ապահովող օրէնքները Սահմանադրական դատարանի 2006թ.-ի հոկտեմբերի 4-ի որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտութեամբ: Նախատեսւում է սոցիալական քարտերի համակարգի բնականոն գործունէութիւնն ապահովելու նպատակով հնարաւորութիւն տալ սոցիալական քարտից հրաժարուողներին` իրենց իրաւունքներն իրականացնելիս, սոցիալական քարտի փոխարէն ներկայացնել տեղեկանք քարտ չունենալու մասին :
  -   Հասարակութիւն