ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԽԱՂԱՐԿՈՒԱԾ<br /> ՄԵԴԱԼՆԵՐԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԽԱՂԱՐԿՈՒԱԾ
ՄԵԴԱԼՆԵՐԻՑ

  • 12-02-2007 17:44:00   |   |  Սպորտ
ՓԱՐԻԶ, ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին Փարիզում աւարտուեց ձիւդոյի աշխարհի Սուպերգավաթի խաղարկութեան հերթական փուլը: Հայաստանի 4 ըմբիշներից 5-6-րդ տեղերը բաժանեց Յովհաննէս Դավթեանը (60 կգ, Գիւմրի): Միւս 3 հայ մարզիկներից, նրանց թւում եւ Եւրոպայի նախորդ 4 առաջնութիւնների մեդալակիր Արմէն Նազարեանը, առաջին վեցյակ չմտան: Խաղարկութեան հերթական փուլը տեղի կունենայ Գերմանիայի Համբուրգ քաղաքում` փետրուարի 22-25-ին:
  -   Սպորտ