ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԿԱՊԻՏԱԼԸ 2006 Թ.-ԻՆ 26,6%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԿԱՊԻՏԱԼԸ 2006 Թ.-ԻՆ 26,6%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 30-01-2007 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ Հայաստանում գործել են 21 առեւտրային բանկեր` 299 մասնաճիւղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, բանկերի փաստացի լրացուած կանոնադրական հիմնադրամը նշուած ժամկէտին կազմել է 80 մլրդ 107 մլն 615 հազար դրամ (աւելի քան 222 մլն 521 հազար ԱՄՆ դոլար) եւ մէկ տարուայ ընթացքում աճել 32,9%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում` 0,6%-ով: Բանկերի հաշուեկշռային ընդհանուր կապիտալը 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 120 մլրդ 271 մլն 975 հազար դրամ, ինչը մէկ տարուայ ընթացքում աճել է 26,6%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակում` 2,5%-ով: Հայաստանի առեւտրային բանկերի ընդհանուր պարտաւորութիւնների ծաւալը 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 404 մլրդ 362 մլն 97 հազար դրամ եւ մէկ տարուայ ընթացքում աճել 16,9%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակում` 10,8-ով. ընդհանուր ակտիւների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 524 մլրդ 634 մլն 72 հազար դրամ, 19% եւ 8,8%: 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ, առեւտրային բանկերի 298 մլրդ 310 մլն 37 հազար դրամ ընդհանուր վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 97,6%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը: Բանկերի կողմից ռեզիդենտներին տրուած վարկերի, աւանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրուած գումարների ընդհանուր ծաւալը 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 243 մլրդ 413 մլն 950 մլն դրամ եւ մէկ տարուայ ընթացքում աճել 29,1%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում` 8,8%-ով: Արդիւնաբերութեան ճյուղին տրմադրված 39 մլրդ 263 մլն 980 հազար դրամ գումարը մէկ տարուայ ընթացքում աճել է 0,4%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակում նուազել 4,8%-ով, գիւղատնտեսութեան ճիւղի պարագայում 14 մլրդ 196 մլն 429 հազար դրամ գումարը մէկ տարուայ ընթացքում աճել է 25,6%-ով, 2006թ.-ի չորրորդ եռամսյակում` 22,7%-ով, շինարարութեան ճիւղի պարագայում այդ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 11 մլրդ 540 մլն 985 հազար դրամ, 46,5% եւ 17,5%, տրանսպորտի եւ կապի ճիւղի պարագայում, 3 մլրդ 916 մլն 422 հազար դրամ, 7,3% եւ 4,8%: Առեւտրի ճյուղին Հայաստանի բանկերի կողմից 2006թ.-ին տրամադրած գումարների ծաւալը կազմել է 49 մլրդ 564 մլն 966 հազար դրամ, ինչը մէկ տարուայ ընթացքում աճել է 17,6%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակում նուազել է 0,3%-ով, տնտեսութեան ֆինանսական հատուածին տրամադրվել է 15 մլրդ 330 մլն 526 հազար դրամ գումար, ինչը մէկ տարուայ ընթացքում աճել է 63,4%-ով, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակում` 27%-ով, տրամադրուած սպառողական վարկերի ծաւալը կազմել է 68 մլրդ 397 մլն 749 հազար դրամ, աճը մէկ տարուայ ընթացքում կազմել է 34,5%, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակում` 14,6%, հիփոթեքային վարկաւորման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 23 մլրդ 770 մլն 50 հազար դրամ, 114% եւ 19,4%, այլ ճիւղերի պարագայում` 17 մլրդ 432 մլն 843 հազար դրամ, 33,3% եւ 9%: 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ առեւտրային բանկերի համախառն եկամուտները կազմել են 86 մլրդ 509 մլն 192 հազար դրամ` նախորդ տարուայ նոյն օրուայ դրութսեան 74 մլրդ 737 մլն 395 հազար դրամի դիմաց, այդ ժամկետներին համախառն ծախսերը կազմել են 65 մլրդ 468 մլն 166 հազար դրամ եւ 59 մլրդ 362 մլն դրամ, զուտ շահոյթը` 16 մլրդ 970 մլն 934 հազար դրամ եւ 12 մլրդ 199 մլն 41 հազար դրամ, չբաշխված շահոյթը` 16 մլրդ 390 մլն 934 հազար դրամ եւ 12 մլրդ 199 մլն 41 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն