Ամերիկայի կինոթատրոններում ցուցադրվում է «կիսով չափ հայ»<br /> Ալբերտ եւ Ալեն Հյուզ եղբայրների «Էլիի գիրքը» ֆիլմը<br />


Ամերիկայի կինոթատրոններում ցուցադրվում է «կիսով չափ հայ»
Ալբերտ եւ Ալեն Հյուզ եղբայրների «Էլիի գիրքը» ֆիլմը

  • 20-01-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկայի կինոթատրոններում սկսել են ցուցադրել Ալբերտ եւ Ալեն Հյուզ եղբայրների «Էլիի գիրքը» կինոնկարը, որի գլխաւոր դերակատարը հոլիվուդեան աստղ Դենզել Վաշինգտոնն է: Ծագումով հայ Ալբերտ եւ Ալեն եղբայրները յայտնի են իրենց նախորդ «Դժոխքից» ժապաւէնով, տեղեկացնում է «Մարմարան»: "USA Today" օրաթերթում հրապարակուած յօդուածներից մէկում բեմադրիչ Ալբերտ Հյուզը խօսելով իր եւ եղբոր անցած ուղու մասին, ասել է. «Մարդիկ միշտ քարկոծել են մեզ, որպէս սեւամորթ բեմադրիչների: Ես միշտ ատել եմ դա: Նրանց համար մենք կիսով չափ հայ ենք, կիսով չափ սեւամորթ»: Թերթից տեղեկանում ենք, որ Հյուզ եղբայրները ծնուել են Դեյթրոյթում: Աֆրիկական ծագումով ամերիկացի հայրը նրանց լքել է, երբ ընդամէնը երկու տարեկան են եղել: Այնուհետեւ «անդրդուելի ֆեմինիստ» մայրը, որ ծագումոով հայ է, զավակների հետ տեղափոխուել է Փոմոնա: Հյուզ եղբայրները յաճախ են խոսում իրենց հայկական արմատների մասին: 2005 թուականին, Ալբերտ Հյուզը հարցազրոյցներից մէկի ժամանակ ընդգծել է. «Երբ մենք սկսեցինք ժապաւէններ նկարահանել, հայերն աջակցում էին մեզ, մինչդեռ սեւամորթները գրկաբաց չընդունեցին մեր գործունէութիւնը, քանի որ մենք կիսով չափ էինք սեւամորթ: Հայկական կողմը սակայն միշտ ողջունել է մեզ: Հայերը շռայլ եւ համեստ են: Արդեօք դա ազգին բնորոշ գի՞ծ է: Ես երբեք ագահ չեմ եղել, եւ դա գալիս է իմ հայկական արմատներից»:
  -   Մշակոյթ