Ամերիկայի կինոթատրոններում ցուցադրվում է «կիսով չափ հայ»<br /> Ալբերտ եւ Ալեն Հյուզ եղբայրների «Էլիի գիրքը» ֆիլմը<br />


Ամերիկայի կինոթատրոններում ցուցադրվում է «կիսով չափ հայ»
Ալբերտ եւ Ալեն Հյուզ եղբայրների «Էլիի գիրքը» ֆիլմը

  • 20-01-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկայի կինոթատրոններում սկսել են ցուցադրել Ալբերտ եւ Ալեն Հյուզ եղբայրների «Էլիի գիրքը» կինոնկարը, որի գլխավոր դերակատարը հոլիվուդյան աստղ Դենզել Վաշինգտոնն է: Ծագումով հայ Ալբերտ եւ Ալեն եղբայրները հայտնի են իրենց նախորդ «Դժոխքից» ժապավենով, տեղեկացնում է «Մարմարան»: "USA Today" օրաթերթում հրապարակված հոդվածներից մեկում բեմադրիչ Ալբերտ Հյուզը խոսելով իր եւ եղբոր անցած ուղու մասին, ասել է. «Մարդիկ միշտ քարկոծել են մեզ, որպես սեւամորթ բեմադրիչների: Ես միշտ ատել եմ դա: Նրանց համար մենք կիսով չափ հայ ենք, կիսով չափ սեւամորթ»: Թերթից տեղեկանում ենք, որ Հյուզ եղբայրները ծնվել են Դեյթրոյթում: Աֆրիկական ծագումով ամերիկացի հայրը նրանց լքել է, երբ ընդամենը երկու տարեկան են եղել: Այնուհետեւ «անդրդվելի ֆեմինիստ» մայրը, որ ծագումոով հայ է, զավակների հետ տեղափոխվել է Փոմոնա: Հյուզ եղբայրները հաճախ են խոսում իրենց հայկական արմատների մասին: 2005 թվականին, Ալբերտ Հյուզը հարցազրույցներից մեկի ժամանակ ընդգծել է. «Երբ մենք սկսեցինք ժապավեններ նկարահանել, հայերն աջակցում էին մեզ, մինչդեռ սեւամորթները գրկաբաց չընդունեցին մեր գործունեությունը, քանի որ մենք կիսով չափ էինք սեւամորթ: Հայկական կողմը սակայն միշտ ողջունել է մեզ: Հայերը շռայլ եւ համեստ են: Արդյոք դա ազգին բնորոշ գի՞ծ է: Ես երբեք ագահ չեմ եղել, եւ դա գալիս է իմ հայկական արմատներից»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play