Եգիպտոսի հայկական եկեղեցին աշխարհի ամենահարուստ<br /> եկեղեցիներից է, ասում է հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս<br /> Մնացականեանը<br />


Եգիպտոսի հայկական եկեղեցին աշխարհի ամենահարուստ
եկեղեցիներից է, ասում է հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս
Մնացականեանը

  • 13-01-2010 16:45:00   |   |  Հասարակութիւն
ԿԱՀԻՐԷ, 13 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմը միակն է Աֆրիկայում, եւ այդ պատճառով աւելի պատրիարքարան է, քան թեմ, գրում է «Ալիքը»: Ըստ թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականեանի, Կահիրէում եւ Ալեքսանդրիայում այսօր 3 հազար հայ է բնակւում: Հայեր կան Սուդանում, Եթովպիայում եւ Հարաւ-Աֆրիկեան Հանրապետութիւնում: «Հետաքրքրական է Եթովպիայի համայնքի կազմաւորման պատմութիւնը: Եթովպիայի նախկին թագավոր Հայլե Սելասսիեն մի առիթով լսել է հայ որբ երեխաների երգչախմբի կատարումը եւ նրանց Թուրքիայից Ադդիս Աբեբա է տեղափոխել: Բոլորին կրթութիւն, աշխատանք եւ ապաստան է տուել: Այդ որբերն էլ դարձել են համայնքի հիմքը, ուր այսօր 100 հայ կայ: Մօտաւորապէես նոյնքան հայ կայ Սուդանում եւ Հարաւ-Աֆրիկեան Հանրապետութիւնում»,- ասել է սրբազան հայրը եւ ընդգծել, որ Եգիպտոսի հայ համայնքը արձանագրուել է որպէս կրոնական փոքրամասնություն` առանց որեւէ սահմանափակման: «Երկրի հիմնական քրիստոնեական բնակչութիւնը կազմող ղպտիների հանդէպ, օրինակ, վերաբերմունքը այլ է: Նրանք կարող են հասնել որոշ պետական պաշտօնների, բայց կան սահմաններ, որոնցից այն կողմ անցնել չեն կարող: Միայն հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, իսկ Եգիպտոսի հայկական եկեղեցին աշխարհի ամենահարուստներից է»,- նշել է Աշոտ եպիսկոպոս Մնացականեանը: Նա նաեւ յիշեցրել է, որ երկրի առաջին վարչապետն ու արտգործնախարարը եղել է Պողոս Նուբար փաշան: «Նուբար փաշան արժանացել է երկրի բարձրագոյն պարգեւներին, պարգեւատրուել է պատուաւոր տիտղոսներով, նրա անունով փողոցներ են անուանակոչուել Կահիրէում եւ Ալեքսանդրիայում»,- ասել է Սրբազան Հայրը:
  -   Հասարակութիւն