Եգիպտոսի հայկական եկեղեցին աշխարհի ամենահարուստ<br /> եկեղեցիներից է, ասում է հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս<br /> Մնացականյանը<br />


Եգիպտոսի հայկական եկեղեցին աշխարհի ամենահարուստ
եկեղեցիներից է, ասում է հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս
Մնացականյանը

  • 13-01-2010 16:45:00   | Եգիպտոս  |  Հասարակություն
ԿԱՀԻՐԵ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմը միակն է Աֆրիկայում, եւ այդ պատճառով ավելի պատրիարքարան է, քան թեմ, գրում է «Ալիքը»: Ըստ թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Կահիրեում եւ Ալեքսանդրիայում այսօր 3 հազար հայ է բնակվում: Հայեր կան Սուդանում, Եթովպիայում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: «Հետաքրքրական է Եթովպիայի համայնքի կազմավորման պատմությունը: Եթովպիայի նախկին թագավոր Հայլե Սելասսիեն մի առիթով լսել է հայ որբ երեխաների երգչախմբի կատարումը եւ նրանց Թուրքիայից Ադդիս Աբեբա է տեղափոխել: Բոլորին կրթություն, աշխատանք եւ ապաստան է տվել: Այդ որբերն էլ դարձել են համայնքի հիմքը, ուր այսօր 100 հայ կա: Մոտավորապես նույնքան հայ կա Սուդանում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում»,- ասել է սրբազան հայրը եւ ընդգծել, որ Եգիպտոսի հայ համայնքը արձանագրվել է որպես կրոնական փոքրամասնություն` առանց որեւէ սահմանափակման: «Երկրի հիմնական քրիստոնեական բնակչությունը կազմող ղպտիների հանդեպ, օրինակ, վերաբերմունքը այլ է: Նրանք կարող են հասնել որոշ պետական պաշտոնների, բայց կան սահմաններ, որոնցից այն կողմ անցնել չեն կարող: Միայն հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, իսկ Եգիպտոսի հայկական եկեղեցին աշխարհի ամենահարուստներից է»,- նշել է Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ երկրի առաջին վարչապետն ու արտգործնախարարը եղել է Պողոս Նուբար փաշան: «Նուբար փաշան արժանացել է երկրի բարձրագույն պարգեւներին, պարգեւատրվել է պատվավոր տիտղոսներով, նրա անունով փողոցներ են անվանակոչվել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում»,- ասել է Սրբազան Հայրը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play