«Ղրիմի գեղեցկուհի - 2009»-ը ծնունդով Երեւանից է<br />


«Ղրիմի գեղեցկուհի - 2009»-ը ծնունդով Երեւանից է

  • 12-01-2010 15:07:00   |   |  Հասարակութիւն
ՍԻՄՖԵՐՈՊՈԼ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ղրիմի գեղեցկուհի - 2009» մրցոյթի յաղթող Քրիստինա Ջաւադեանը ծնուել է Երեւանում 1991 թուականին եւ ընտանիքի հետ Ուկրաինա է տեղափոխուել երկու տարեկան հասակում: Այս մասին, ինչպէս գրում է «Երկրամասը», նա պատմել է Ararat-online.ru պորտալի ճեպազրույցի ժամանակ, նկատելով, որ Հայրենիքում դրանից յետոյ չի եղել, թէեւ մեծ ցանկութիւն ունի տեսնելու Հայաստանը: Ըստ Քրիստինայի, որը սովորում է տնտեսագիտական ֆակլուտետում, նա մասնակցում է նաեւ Ղրիմի Հայ երիտասարդական կոմիտէի գործունէութեանը եւ զբաղւում հայկական պարերով, սակայն գրական հայերէնին չի տիրապետում: Մրցոյթին նա մասնակցել է սեփական նախաձեռնութեամբ: «Ուզում էի փորձել ինչ-որ նոր բան եւ դրսեւորել ինձ նորովի: Եվ դա ստացուեց»,- ասում է «Ղրիմի գեղեցկուհի-2009»-ը:
  -   Հասարակութիւն