«Ղրիմի գեղեցկուհի - 2009»-ը ծնունդով Երեւանից է<br />


«Ղրիմի գեղեցկուհի - 2009»-ը ծնունդով Երեւանից է

  • 12-01-2010 15:07:00   | Ուկրաինա  |  Հասարակություն
ՍԻՄՖԵՐՈՊՈԼ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ղրիմի գեղեցկուհի - 2009» մրցույթի հաղթող Քրիստինա Ջավադյանը ծնվել է Երեւանում 1991 թվականին եւ ընտանիքի հետ Ուկրաինա է տեղափոխվել երկու տարեկան հասակում: Այս մասին, ինչպես գրում է «Երկրամասը», նա պատմել է Ararat-online.ru պորտալի ճեպազրույցի ժամանակ, նկատելով, որ Հայրենիքում դրանից հետո չի եղել, թեեւ մեծ ցանկություն ունի տեսնելու Հայաստանը: Ըստ Քրիստինայի, որը սովորում է տնտեսագիտական ֆակլուտետում, նա մասնակցում է նաեւ Ղրիմի Հայ երիտասարդական կոմիտեի գործունեությանը եւ զբաղվում հայկական պարերով, սակայն գրական հայերենին չի տիրապետում: Մրցույթին նա մասնակցել է սեփական նախաձեռնությամբ: «Ուզում էի փորձել ինչ-որ նոր բան եւ դրսեւորել ինձ նորովի: Եվ դա ստացվեց»,- ասում է «Ղրիմի գեղեցկուհի-2009»-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն