Հայաստանի Հանրային խորհրդում 2009թ.-ին քննարկուել են տարբեր<br /> ոլորտների առնչուող բազմաթիւ հարցեր<br />


Հայաստանի Հանրային խորհրդում 2009թ.-ին քննարկուել են տարբեր
ոլորտների առնչուող բազմաթիւ հարցեր

  • 25-12-2009 15:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրային խորհրդում (ՀԽ) մինչ օրս քննարկված հիմնական հարցերը վերաբերուել են համաներման անհրաժեշտությանն ու հայ-թուրքական յարաբերութիւններին, սակայն բազմաթիւ են եղել նաեւ կոնկրետ ոլորտների առնչուող հարցերը: Այս մասին դեկտեմբերի 25-ի ասուլիսում յայտնեց ՀԽ-ի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդության յանձնաժողովի նախագահ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արթուր Ղուկասեանը: Նրա խօսքերով, իր ղեկավարած յանձնաժողովը բաժանուած է չորս ենթահանձնաժողովների, որոնցում ընդգրկուած են լաւագոյն մասնագէտներ: ՀԽ-ի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման յանձնաժողովի նախագահ Կորիւն Առաքելեանն իր հերթին նշեց, որ իրենց գործառոյթն է տեղեկանալ այս կամ այն խնդրի վերաբերեալ հանրային կարծիքին եւ այն փոխանցել ՀՀ նախագահին: «Ստացւում է, որ մամուլում բազմաթիւ քննադատական նիւթեր են տպագրվում, բայց մնում են ուշադրութիւնից դուրս, ընթացք չեն ստանում»,- նշեց նա: Կ.Առաքելեանը յաւելեց, որ ինքը, որպէս ՀԽ-ի անդամ, ընդգրկուած է Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովում, որտեղ այժմ քննարկւում է էրոտիկ, բռնութեան տեսարաններով եւ սարսափ ֆիլմերի ցուցադրության սահմանափակման հարցը: ՀԽ-ի Գիւղատնտեսութեան եւ բնապահպանութեան յանձնաժողովի նախագահ Եուրի Ջաւադեանը յայտնեց, որ իր ենթակայությամբ աշխատող մասնագէտներն ուսումնասիրել են գիւղատնտեսութեան վիճակը, որը, նրա գնահատմամբ, ծանր է: Նա նշեց, որ խորամուխ լինելով նման անմխիթար վիճակի պատճառների մէջ` յանձնաժողովականները պարզել են, որ հանրապետութեան հողերի մեծ մասը չի մշակւում, վերածուել է խոտհարքի: Իսկ դրա պատճառն էլ, ըստ Յ.Ջաւադեանի, այն է, որ առկայ գիւղտեխնիկան չափազանց հին է ու մաշուած, իսկ նոր տեխնիկա վարձելու համար գիւղացին գումար չունի:
  -   Հասարակութիւն