Հայաստանի Հանրային խորհրդում 2009թ.-ին քննարկվել են տարբեր<br /> ոլորտների առնչվող բազմաթիվ հարցեր<br />


Հայաստանի Հանրային խորհրդում 2009թ.-ին քննարկվել են տարբեր
ոլորտների առնչվող բազմաթիվ հարցեր

  • 25-12-2009 15:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրային խորհրդում (ՀԽ) մինչ օրս քննարկված հիմնական հարցերը վերաբերվել են համաներման անհրաժեշտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, սակայն բազմաթիվ են եղել նաեւ կոնկրետ ոլորտների առնչվող հարցերը: Այս մասին դեկտեմբերի 25-ի ասուլիսում հայտնեց ՀԽ-ի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արթուր Ղուկասյանը: Նրա խոսքերով, իր ղեկավարած հանձնաժողովը բաժանված է չորս ենթահանձնաժողովների, որոնցում ընդգրկված են լավագույն մասնագետներ: ՀԽ-ի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանն իր հերթին նշեց, որ իրենց գործառույթն է տեղեկանալ այս կամ այն խնդրի վերաբերյալ հանրային կարծիքին եւ այն փոխանցել ՀՀ նախագահին: «Ստացվում է, որ մամուլում բազմաթիվ քննադատական նյութեր են տպագրվում, բայց մնում են ուշադրությունից դուրս, ընթացք չեն ստանում»,- նշեց նա: Կ.Առաքելյանը հավելեց, որ ինքը, որպես ՀԽ-ի անդամ, ընդգրկված է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում, որտեղ այժմ քննարկվում է էրոտիկ, բռնության տեսարաններով եւ սարսափ ֆիլմերի ցուցադրության սահմանափակման հարցը: ՀԽ-ի Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հայտնեց, որ իր ենթակայությամբ աշխատող մասնագետներն ուսումնասիրել են գյուղատնտեսության վիճակը, որը, նրա գնահատմամբ, ծանր է: Նա նշեց, որ խորամուխ լինելով նման անմխիթար վիճակի պատճառների մեջ` հանձնաժողովականները պարզել են, որ հանրապետության հողերի մեծ մասը չի մշակվում, վերածվել է խոտհարքի: Իսկ դրա պատճառն էլ, ըստ Յ.Ջավադյանի, այն է, որ առկա գյուղտեխնիկան չափազանց հին է ու մաշված, իսկ նոր տեխնիկա վարձելու համար գյուղացին գումար չունի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play