«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ<br /> ազատազրկուած երկու դատապարտեալները յայտնաբերուել են<br />


«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ
ազատազրկուած երկու դատապարտեալները յայտնաբերուել են

  • 19-12-2009 13:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.45-ի սահմաններում, օպերատիւ ինֆորմացիան իրացնելու արդիւնքում, Երեւանի Ամիրեան-Զաքյան փողոցների խաչմերուկում յայտնաբերուել է նոյեմբերի 27-ին «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ ազատազրկուած երկու դատապարտյալներից մէկը` Մհեր Ենոքյանը: Նրա հետ փախուստի դիմած Սողոմոն Քոչարեանը յայտնաբերուել է մի քանի ժամ անց` ժամը 23-ին, Արագածոտնի մարզի Մուղնի գիւղում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցեանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ յայտնաբերման գործողութիւնն իրականացուել է Ազգային անվտանգութեան ծառայութեան, Արդարադատութեան նախարարութեան Քրէակատարողական վարչութեան եւ Ոստիկանութեան ներկայացուցիչների համատեղ ջանքերով:
  -   Հասարակութիւն