«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ
ազատազրկուած երկու դատապարտեալները յայտնաբերուել են
19-12-2009 13:30:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.45-ի սահմաններում, օպերատիւ ինֆորմացիան
իրացնելու արդիւնքում, Երեւանի Ամիրեան-Զաքյան փողոցների
խաչմերուկում յայտնաբերուել է նոյեմբերի 27-ին «Նուբարաշէն»
քրէակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ ազատազրկուած երկու
դատապարտյալներից մէկը` Մհեր Ենոքյանը: Նրա հետ փախուստի դիմած
Սողոմոն Քոչարեանը յայտնաբերուել է մի քանի ժամ անց` ժամը 23-ին,
Արագածոտնի մարզի Մուղնի գիւղում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին յայտնեց ՀՀ արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար
Լանա Մշեցեանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ յայտնաբերման գործողութիւնն
իրականացուել է Ազգային անվտանգութեան ծառայութեան, Արդարադատութեան
նախարարութեան Քրէակատարողական վարչութեան եւ Ոստիկանութեան
ներկայացուցիչների համատեղ ջանքերով: