Տիգրան Սարգսեան. «Մենք պարտաւոր ենք լուծել մեր բանակի<br /> սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները»<br />


Տիգրան Սարգսեան. «Մենք պարտաւոր ենք լուծել մեր բանակի
սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները»

  • 17-12-2009 20:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՐՄԱՒԻՐ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին Արմաւիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնակցել է Արմաւիր քաղաքում Պաշտպանութեան նախարարութեան զինծառայողների համար ծառայողական բնակելի շէնքի շահագործման յանձնման հանդիսաւոր արարողութեանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, անցեալ տարուանից իրականացուած աշխատանքների համար պետական բիւջէից ծախսուել է շուրջ 250 մլն դրամ: Արմաւիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամեանի օրհնութեամբ բացուած շէնքն ունի 16 բնակարան: Բնակարանաշինութիւնը համարելով փոքրիկ յաղթանակ ճգնաժամի պայմաններում, Տ.Սարգսեանը ասել է. «Մենք պարտաւոր ենք լուծել մեր բանակի սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները: Սա կառավարութեան կարեւորագոյն պարտավորություններից մէկն է, որպէսզի Դուք միշտ զգաք, որ ամուր թիկունք ունեք: Դեռ շատ անելիքներ կան, եւ հազարաւոր ընտանիքներ բնակարանի կարիք ունեն: Դա կառավարութեան համար գերակայութիւն է, եւ առաջին հերթին մեր թիրախային խումբը պէտք է լինեն երիտասարդ նորակազմ ընտանիքները»:
  -   Հասարակութիւն