Տիգրան Սարգսյան. «Մենք պարտավոր ենք լուծել մեր բանակի<br /> սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները»<br />


Տիգրան Սարգսյան. «Մենք պարտավոր ենք լուծել մեր բանակի
սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները»

  • 17-12-2009 20:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԱՐՄԱՎԻՐ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արմավիր քաղաքում Պաշտպանության նախարարության զինծառայողների համար ծառայողական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, անցյալ տարվանից իրականացված աշխատանքների համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 250 մլն դրամ: Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի օրհնությամբ բացված շենքն ունի 16 բնակարան: Բնակարանաշինությունը համարելով փոքրիկ հաղթանակ ճգնաժամի պայմաններում, Տ.Սարգսյանը ասել է. «Մենք պարտավոր ենք լուծել մեր բանակի սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները: Սա կառավարության կարեւորագույն պարտավորություններից մեկն է, որպեսզի Դուք միշտ զգաք, որ ամուր թիկունք ունեք: Դեռ շատ անելիքներ կան, եւ հազարավոր ընտանիքներ բնակարանի կարիք ունեն: Դա կառավարության համար գերակայություն է, եւ առաջին հերթին մեր թիրախային խումբը պետք է լինեն երիտասարդ նորակազմ ընտանիքները»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play